RELIABLE
TOP QUALITY
BEST PRICING

 

 

ՊատվիրատուCoca Cola ՀԲՔ Հայաստան
Տևողություն3 ամիս
Ավարտի ամսաթիվ10/06/2024
Մակերես200 ք.մ.

Նախագծի նկարագրություն

Գործարանի առկա բեռնաթափման տարածքը նույնպես կառուցվել է մեր ընկերության կողմից 2017 թվականին: Պատվիրատուն որոշել էր տեղափոխել և բարելավել բեռնման տարածքը: Մենք ստիպված եղանք քանդել գոյություն ունեցող բեռնման հարթակը նորը կառուցելուց հետո, ինչպես նաև վերափոխել պահեստի տանիքը։

Ասֆալտապատ հատակը փոխարինեցինք 35 սմ հաստությամբ երկաթբետոնով, որպեսզի այն կարողանա դիմակայել բեռնատար ֆուռերին, որոնք ամեն օր բեռնաթափվում են գործարանում: Մենք նաև տեղափոխեցինք ինթնահարթեցվող բեռնաթափման կամրջակները և տեղադրեցինք նոր դարպաս և տենտային գերմետիզատոր, մետաղական ուղեցույցներ և վանդակապատեր և բամպերներ: Բետոնացման աշխատանքները և ամբողջ սարքավորումների տեղադրումը պահանջում էին հուսալի շինարարություն՝ շեշտը դնելով ամրության և դիմացկունության վրա: Մեզ հաջողվեց կատարել այս առաջադրանքը և միաժամանակ վերանորոգեցինք Կոկա-Կոլա ընկերության գրասենյակները, պահեստների որոշ հատվածներ և արտաքին բարեկարգման աշխատանքներ: