Ժամանակակից աշխատավայրերի կահավորանքն ու դիզայնը շատ կարևոր են թե աշխատողների և թե գործատուի համար: Թեև այժմ գերազանցապես գերադասում են ավելի պարզ և ընդարձակ ինտերյերները, առանց ավելորդությունների, սակայն միևնույն ժամանակ ուշադրություն է դարձվում առանձին դետալներին, գունային լուծումներին:
Սենյակների նորոգումը կատարվել է առանց ընկերության բնականոն աշխատանքը խաթարելու՝ բարձր որակով, արագ, մաքուր և սահմանված ժամանակացույցով հանձնելով յուրաքանչյուր բաժնի, սենյակի պատրաստի արդյունքը: