Իջևանի ԱՀԱԸ կենտրոնը 390ք.մ. մակերեսով շենք է, կառուցված 60-ականներին նախկինում եղել է կինոթատրոն: Այն պետք է վերակառուցվեր այնպես, որ արտացոլեր իր կրոնական ուղղվածությունը, ինչպես նաև վերանորոգվեր ներսից:
Գաղտնիք չէ, որ վերակառուցումը և վերականգնումը շատ հաճախ ավելի աշխատատար է քան զրոյից շեքն կառուցելը: Մեզ տրված էր միայն 6 ամիս` հին սովետական ժամանակաշրջանի կինոթատրոնի շենքը վերակառուցելու ժամանակակից կրոնական շենքի, որը նաև կունենա դասական հայկական ճարտարապետության ոճ:
Նախագիծը իր մեջ ներառում էր նոր նախամուտքի կառուցում, պատուհանների բացվածքների, կամարների, կառուցում սրահի ներքին հարդարանքի ամբողջական փոփոխություն, նոր էլեկտրականության և լուսավորության համակարգեր, նոր հակահրդեհային ահազանգման համակարգ, այլ փոփոխություններ շենքի արտաքին տեսքում: