RELIABLE
TOP QUALITY
BEST PRICING

 

 

ՀաճախորդԱՀԱԸ Հայաստանի Մասնաճյուղ
Տևողություն6 ամիս
Ավարտման ամսաթիվ30/01/2020

Նախախագծի նկարագրություն

Իջևանի ԱՀԱԸ կենտրոնը 390ք.մ. մակերեսով շենք է, կառուցված 60-ականներին նախկինում եղել է կինոթատրոն: Այն պետք է վերակառուցվեր այնպես, որ արտացոլեր իր կրոնական ուղղվածությունը, ինչպես նաև վերանորոգվեր ներսից: 

Գաղտնիք չէ, որ վերակառուցումը և վերականգնումը շատ հաճախ ավելի աշխատատար է քան զրոյից շեքն կառուցելը: Մեզ տրված էր միայն 6 ամիս` հին սովետական ժամանակաշրջանի կինոթատրոնի շենքը վերակառուցելու ժամանակակից կրոնական շենքի, որը նաև կունենա դասական հայկական ճարտարապետության ոճ:

Նախագիծը իր մեջ ներառում էր նոր նախամուտքի կառուցում, պատուհանների բացվածքների, կամարների, կառուցում սրահի ներքին հարդարանքի ամբողջական փոփոխություն, նոր էլեկտրականության և լուսավորության համակարգեր, նոր հակահրդեհային ահազանգման համակարգ, այլ փոփոխություններ շենքի արտաքին տեսքում: