ԱՀԱԸ Բերդի Ցերեկային կենտրոնի կառուցումը սկսվեց 2021թ-ի Սեպտեմբերին: Շենքը կառուցվել է զրոյից: Եռահարկ շենքը ունի շատ յուրօրինակ ճարտարապետություն, շենքի հիմնակմախքը կառուցվել է սահմանամերձ գոտու համար սահմանված խիւստ պահանջներին համապատասխան: Բացի դրանից ճարտարապետի կողմից կազմված նախագիծը սովորականից կրկնակի շատ բետոնի օգտագործում է նախատեսել մոնոլիտ հինակմախքի համար: Շենքի բարդ ճարտարապետությունը, շինարարության օբյեկտի հեռավորությունը բետոնի բաղադրիչներից և այլ շինանյութերից ու տեխնիկայից ունեցել է իր ազդեցությունը շինարարության ընթացքի վրա: Շինարարության զգալի մասն էլ կազմել է շենքի արտաքին բարեկագումը: