Արմավիրի մարզի Այգեշատ և Տանձուտ գյուղերի դպրոցները առաջինն էին Հայաստանում որ ընդգրկվեցին Իմ Քայլը Հիմնադրամի դպրոցների նորոգման ծրագրում: Այս դպրոցները կառուցվել էին 1960-ականներին և հիմնադրման օրվանից մինչ օրս չէին տեսել սպորտային և սանիտարական հատավածների նորոգում: Ավելին, Այգեշատ գյուղի դպրոցում աբացակայում էին շենքի ներսում զուգարաններ աշակերտների համար: 85 օրվա ընթացքում մեզ հաջողվեց հիմնովին նորոգել 2 մարզադահլիճ, զուգարաններ, հանդերձարաններ, միջանցքների զգալի մասը, Տանձուտ գյուղի դպրոցի շենքի ճակատը:
Մենք կարողացանք կատարել աշխատանքները համաճարակային սահմանափակումների պայմաններում, առանց տեղի աշխատուժի ներգրավման և շատ սեղմ ժամկետներում: Ընդհանուր նորոգման մակերեսը կազմեց 730 ք.մ. և աշխատանքը կատարվեց 25 հոգանոց շինարարների կոլլեկտիվի կողմից:
Պատվիրատուի և տեխհսկողության կողմից շատ մանրակրկիտ վերահսկողության տակ, վերջնականացման ենթակա նախագծով, մեծ հեռեավորության վրա և կրկին համաճարակային շատ խիստ սահմանափակումների և պահանջների ներքո մեզ հաջողվեց մեր պարտավորությունները լիովին կատարեկլ մինչև ուսումնական տարվա սկիզբը:
Աշխատանքների արդյունքին բացման արարողության ժամանակ ծանոթացան Տ-ն Հակոբյանը, Կրթության նախարար Պ-ն Հարությունյանը, Իմ Քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և այլ պաշտոնյաներ: Երկու դպրոցների տնօրեններն էլ իրենց բացման խոսքում նշեցին աշխատանքների կատարման բարձր որակը և շինարարների պատասխանատու վերաբերմունքը: